Հանրապետությունում օդի ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա

Հանրապետությունում օդի ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա

Երևան քաղաքում`

Հունվարի 12-ի ցերեկը, 13-ի գիշերը սպասվում են տեղումներ և մառախուղ։ Հունվարի 13-ի ցերեկը, 14-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում`

Հունվարի 12-ի և 13-ի ցերեկը, 14-ին առանձին շրջաններում, 13-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ և մառախուղ, տեղումները լեռնային և նախալեռնային գոտիներում կլինեն ձյան, հովտային շրջաններում թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Հունվարի 15-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հյուսիսարևմտյան 3-5մ/վ, հունվարի 12-13-ին սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հունվարի 13-ի ցերեկը կնվազի 3-5, 14-ի գիշերը ևս 6-8 աստիճանով, 15-17-ին նույնքան կբարձրանա։

Երևան քաղաքի հունվարի 12-ի բազմամյա կլիմայական տվյալներ

Օդի առավելագույն ջերմաստիճան     9.4°C (1967թ.)

Օդի նվազագույն ջերմաստիճան       -18.6°C (1957թ.)

Օդի միջին օրական ջերմաստիճան  -3.4°C

Հունվար 12, 2024 at 13:44


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր