Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6, այնուհետև կնվազի 2-4 աստիճանով, սպասվում են տեղումներ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6, այնուհետև կնվազի 2-4 աստիճանով, սպասվում են տեղումներ

Երևան քաղաքում՝

Մարտի 20-ի երեկոյան ժամերին, 21-23-ին, 24-ի գիշերը, 25-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է նաև մառախուղ: Մարտի 24-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում`

Մարտի 20-ի ցերեկը առանձին շրջաններում, 21-23-ին, 24-ի գիշերը, 25-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային գոտիներում ձյան տեսքով։ Մարտի 24-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վ, մարտի 21-22-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մարտի 20-ի ցերեկը կբարձրանա 4-6, 23-ին կնվազի 2-4 աստիճանով։

Երևան քաղաքի մարտի 20-ի բազմամյա կլիմայական տվյալներ

Օդի առավելագույն ջերմաստիճան   20.4°C (2018թ.)

Օդի նվազագույն ջերմաստիճան      -10.5°C (1997թ.)

Օդի միջին օրական ջերմաստիճան  6.4°C

Մարտ 20, 2024 at 12:53


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր