Օդի ջերմաստիճանը օգոստոսի 16-ի ցերեկը, 17-ին աստիճանաբար կնվազի 4-7 աստիճանով

Օդի ջերմաստիճանը օգոստոսի 16-ի ցերեկը, 17-ին աստիճանաբար կնվազի 4-7 աստիճանով

Երևան քաղաքում՝

Օգոստոսի 15-ի ցերեկը, 17-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 16-ին կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 15-17-ին, 20-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 17-21մ/վ արագությամբ։

Հանրապետության տարածքում`

Օգոստոսի 15-ին և 20-ին կեսօրից հետո, 16-17-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 18-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հյուսիսային՝ 3-6 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վ արագությամբ: Երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում օգոստոսի 15-17-ին, 20-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-21մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը օգոստոսի 16-ի ցերեկը, 17-ին աստիճանաբար կնվազի 4-7 աստիճանով։

Երևան քաղաքի օգոստոսի 16-ի բազմամյա կլիմայական տվյալներ

Օդի առավելագույն ջերմաստիճան  38.3°C (2014թ.)

Օդի նվազագույն ջերմաստիճան     13.2°C (1982թ.)

Օդի միջին օրական ջերմաստիճան 24.9°C

Օգոստոս 15, 2024 at 12:50


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր