Երևանում 10 ժամվա ընթացքում տեղացել է 15մմ ինտենսիվ ձյուն, ինչը հավասար է կես ամսվա նորմային

Երևանում 10 ժամվա ընթացքում տեղացել է 15մմ ինտենսիվ ձյուն, ինչը հավասար է կես ամսվա նորմային

Փետրվարի 20-ին Երևանում 10 ժամվա ընթացքում տեղացել է 15մմ ինտենսիվ ձյուն, ինչը հավասար է կես ամսվա նորմային: Այս մասին հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում։

Նշենք, որ մայրաքաղաքում տեղացած առատ ձյան պատճառով ճանապարհներին մեծ խցանումներ էին առաջացել, քաղաքային տրանսպորտը չէր կարողանում բնականոն աշխատել, տեղի էին ունենում վթարներ:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը գիշերը հաղորդագրություն տարածեց, որ, հաշվի առնելով եղանակային անբարենպաստ պայմանները, փետրվարի 21-ին հանրապետության դպրոցներում դասերը կհետաձգվեն:

Փետրվար 21, 2025 at 10:43