

Ուշադրություն
Oգոստոսի 20-25-ին Շիրակում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովիտներում, ինչպես նաև Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։
Երևան քաղաքում՝
Օգոստոսի 20-ի ցերեկը, 21-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 20-22-ին և 25-ին երեկոյան սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։

Հանրապետության տարածքում`
Օգոստոսի 20-ի ցերեկը, 21-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ։ Օգոստոսի 20- 22-ին և 25-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևան քաղաքի օգոստոսի 21-ի բազմամյա կլիմայական տվյալներ
Օդի առավելագույն ջերմաստիճան 37.7°C (2015թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան 13.1°C (1977թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան 25.8°C
Օգոստոս 20, 2025 at 13:12
