

ԷկոԼուր
Հունիսի 21-ին Երևանում մեծ մասամբ կդիտվի ամպամած եղանակ. ցերեկային ժամերին հնարավոր է կարճատև անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում 10-15մ/վրկ: Երեկոյան տեղումները կդադարեն: Այս մասին տեղեկացնում է meteo-tv.am կայքը:
Օդի ջերմատիճանը Երևանում՝
գիշերը՝ +17+19, ցերեկը՝ +22+24, երեկոյան՝+16+18:
Հանրապետության ողջ տարածքում հունիսի 21-ին սպասվում է անձրև և ամպրոպ: Հանարավոր է սաստիկ քամի՝ պոռթկումներով մինչև 22մ/վրկ: Տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ: Օրվա 2-րդ կեսին ցիկլոնը կտեղաշարժվի դեպի հարավ. հարավային կեսում կդիտվի խիստ անբարենպաստ եղանակ, սպասվում են զգալի առատ անձրևներ, մեծ է կարկուտի հավանականությունը: Օդի ջերմաստիճանը ցերեկն ամենուրեք կնվազի 4-6 աստիճանով:
Գիշեր Ցերեկ
Շիրակ +5 +17
Կոտայք +5 +17
Գեղարքունիք +5 +17
Լոռի +6 +18
Տավուշ +8 +21
Արագածոտն լեռներ +5 +17
Արագոծոտն նախալեռն. +11 +23
Արարատ +14 +24
Արմավիր +14 +24
Վայոց ձոր լեռներ +5 +17
Վայոց ձոր նախալեռն. +14 +24
Սյունիքի հովիտներ +12 +22
Սյունիքի նախալեռներ +5 +18
Տաթև +15 +23
Արցախ +12 +21
Ջավախք +15 +25
Հունիս 21, 2013 at 11:30
