

ԷկոԼուր
Հուլիսի 19-ին Երևանում կդիտվի արևային եղանակ: Օրվա 2-րդ կեսին հնարավոր է ամպամածության ավելացում, երեկոյան տեղ-տեղ անձրև և ամպրոպ: Քամին՝ 10-12մ/վրկ: Այս մասին տեղեկացնում է meteo-tv.am կայքը:
Օդի ջերմատիճանը Երևանում՝
գիշերը՝ +19+21, ցերեկը՝ +31+33, երեկոյան՝+26+28:
Հանրապետության հյուսիսային տարածքում հուլիսի 19-ին կդիտվի ամպամած եղանակ, պարբերաբար սպասվում է անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր են առատ տեղումներ և կարկուտ: Հնարավոր է քամու ուժգնացում՝ պոռթկումներով մինչև 20 մ/վրկ: Օդի ջեմրաստիճանը կնվազի 3-4 աստիճանով:
Գիշեր Ցերեկ
Շիրակ +12 +26
Կոտայք +12 +26
Գեղարքունիք +12 +26
Լոռի +13 +27
Տավուշ +17 +30
Արագածոտն լեռներ +12 +26
Արագոծոտն նախալեռն. +18 +33
Արարատ +19 +34
Արմավիր +19 +34
Վայոց ձոր լեռներ +12 +26
Վայոց ձոր նախալեռն. +19 +34
Սյունիքի հովիտներ +17 +35
Սյունիքի նախալեռներ +13 +29
Տաթև +16 +31
Արցախ +17 +32
Ջավախք +20 +29
Հուլիս 19, 2013 at 11:09
