Եղանակը Հայաստանում

Եղանակը Հայաստանում

www.mes.am

Հանրապետության տարածքում`

Մայիսի 7-ի գիշերը, 9-11-ին` գիշերը և օրվա երկրորդ կեսին, շրջանների զգալի մասում, 7-ի ցերեկը Սյունիքում, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ. արագությամբ:

8-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:

Քամին` հարավ-արևմտյան` 5-10 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը 8-ին կբարձրանա 3-4, 11-ին` ևս 2-3 աստիճանով: 

Երևանում՝ 

Մայիսի 7-ի գիշերը, 9-11-ին` գիշերը և երեկոյան ժամերին, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ:

7-ի ցերեկը, 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:  

Երևանի մայիսի 7-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան`       32.00C (1998 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան`            3.60C (2002 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան`       15.70C

Մայիս 06, 2015 at 14:46


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր