Այսօր Երեւանում ջերմաստիճանը կգերազանցի օդի առավելագույն ջերմաստիճանը

Այսօր Երեւանում ջերմաստիճանը կգերազանցի օդի առավելագույն ջերմաստիճանը

www.mes.am

Հանրապետության տարածքում`

Հունիսի 30-ից հուլիսի 2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:  Հուլիսի 3-ին հյուսիսային շրջաններում, 4-ին շրջանների զգալի մասում երեկոյան ժամերին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վրկ. արագությամբ: 

Քամին` հարավ-արևմտյան` 5-10 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը հունիսի 30-ից հուլիսի 1-ը կբարձրանա 1-2 աստիճանով, հուլիսի 3-4-ին նույնքան կնվազի:

Երևանում`

Հունիսի 30-ից հուլիսի 3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, հուլիսի 4-ի երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, կա կարճատև անձրևի փոքր հավանականություն, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ:

Երևանի հունիսի 30-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան`    36.80C (1996 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան`        11.50C (2001 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան`    24.20C

Հունիս 30, 2015 at 12:36


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր