Եղանակը Հայաստանում

Եղանակը Հայաստանում

www.mes.am

Ուշադրություն
Արարատյան դաշտում և Սյունիքում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգություն:

Հանրապետության տարածքում`

Հուլիսի 14-16-ին, 18-ին հյուսիսային առանձին վայրերում, 17-ին շրջանների զգալի մասում` գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում`15-20մ/վրկ. արագությամբ: 

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վրկ: 

Օդի ջերմաստիճանը 15-ին կբարձրանա 2-3 աստիճանով, այնուհետև աստիճանաբար նույնքան կնվազի:

Երևանում`

Հուլիսի 14-16-ին, 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

17-ին երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, կա կարճատև անձրևի հավանականություն:

Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում‘ 15-20մ/վրկ արագությամբ:

Հուլիս 14, 2015 at 12:05


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր