Հուլիսի 29-31-ին և օգոստոսի 1-ին, 2-ին Հայաստանի տարածքը կգտնվի արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում

Հուլիսի 29-31-ին և օգոստոսի 1-ին, 2-ին Հայաստանի տարածքը կգտնվի արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում

www.mes.am

Ուշադրություն

Հուլիսի 29-31-ին և օգոստոսի 1-ին, 2-ին հանրապետության տարածքը կգտնվի արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, հատկապես հովտային գոտիներում ապասվում է բարձր ջերմային ֆոն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, գյուղատնտեսական մշակաբույսերի մոտ կդիտվի ջրազրկում, որից խուսափելու համար անհրաժեշտ է խիստ կերպով վերահսկել ոռոգման ռեժիմը: Ազգաբնակչությանը խորհուրդ է տրվում խուսափել ֆիզիկական ակտիվությունից և արեգակի անմիջական ճառագայթների տակ գտնվելուց, հատկապես առողջական խնդիրներ և բաց մաշկ ունեցող անձանց:

Հանրապետության տարածքում`

Հուլիսի 29-31-ին, օգոստոսի 1-ին, 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին` հարավային` 2-5 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 1-2 աստիճանով:  

Երևանում` 

Հուլիսի 29-31-ին, օգոստոսի 1-ին, 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևանի հուլիսի 29-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան`  39.20C (2000 թ.)

• Օդի նվազագույն ջերմաստիճան`       12.30C (1983 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան`  27.10C

Հուլիս 29, 2015 at 11:05


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր