Որոշ վայրերում ջերմաստիճանը կհասնի 41 աստիճանի

Որոշ վայրերում ջերմաստիճանը կհասնի 41 աստիճանի

www.mes.am

Ուշադրություն

Հուլիսի 30-31-ին և օգոստոսի 1-3-ին հանրապետության տարածքը կգտնվի արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, հատկապես հովտային գոտիներում ապասվում է բարձր ջերմային ֆոն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, գյուղատնտեսական մշակաբույսերի մոտ կդիտվի ջրազրկում, որից խուսափելու համար անհրաժեշտ է խիստ կերպով վերահսկել ոռոգման ռեժիմը: Ազգաբնակչությանը խորհուրդ է տրվում խուսափել ֆիզիկական ակտիվությունից և արեգակի անմիջական ճառագայթների տակ գտնվելուց, հատկապես առողջական խնդիրներ և բաց մաշկ ունեցող անձանց:

Հանրապետության տարածքում` 

Հուլիսի 30-31-ին, օգոստոսի 1-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավային`   2-5 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 1-2 աստիճանով: 

Երևանում` 

Հուլիսի 30-31-ին, օգոստոսի 1-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 

Երևանի հուլիսի 30-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան`          41.50C (2000 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան`             12.50C (1996 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան`          27.30C

Հուլիս 30, 2015 at 10:49


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր