Եղանակը Հայաստանում, առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Եղանակը Հայաստանում, առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

www.mtaes.am

Հանրապետության տարածքում`

Հոկտեմբերի 10-ի գիշերը, 13-ի երեկոյան ժամերից, 14-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: 10-ի օրվա երկրորդ կեսից, 11-12-ին, 13-ի գիշերը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:

Քամին` հարավ-արևմտյան` 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը 11- գիշերը կնվազի 3-4 աստիճանով, 12-ին, 13-ի գիշերը աստիճանաբար նույնքանով կբարձրանա:

Երևանում`

Հոկտեմբերի 10-ի գիշերը, 13-ի երեկոյան ժամերից, 14-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 16-18 մ/վրկ: 10-ի օրվա երկրորդ կեսին, 11-12-ին, 13-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:

 

Երևանի հոկտեմբերի 10-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան`    27.50C (1999 թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան`       1.60C (1971 թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան`   14.50C

Հոկտեմբեր 09, 2015 at 13:12


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր