Հունվարի 28-ի գիշերը Երեւանում սպասվում է մինչեւ -19 աստիճան, իսկ մարզերում՝ մինչեւ -33 աստիճան ցուրտ

Հունվարի 28-ի գիշերը Երեւանում սպասվում է մինչեւ -19 աստիճան, իսկ մարզերում՝ մինչեւ -33 աստիճան ցուրտ

ԷկոԼուր

Հունվարի 28-ի գիշերը Երեւանում սպասվում է մինչեւ -19 աստիճան, իսկ Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնում եւ Վայոց Ձորի լեռնային շրջաններում՝ մինչեւ -33 աստիճան ցուրտ: Ինչպես հայտնում է ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունը, հանրապետության տարածքում հունվարի 28-31-ին, փետրվարի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան` 8-12 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 28-ին կնվազի 4-6 աստիճանով, այնուհետև աստիճանաբար կբարձրանա 9-11 աստիճանով:

Երևանում hունվարի 27-31-ին, փետրվարի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևանի հունվարի 28-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան`        8.50C (1987 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան`           -20.80C (1983 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝        -5.10C

Հունվար 27, 2016 at 17:28


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր