

ԷկոԼուր
Մարտի 3-ին Երեւանում կդիտվի օդի առավելագույն ջերմաստիճանից բարձր ջերմաստիճան: Ցերեկը օդի ջերմաստիճանը Երեւանում կհասնի 22 աստիճանի: Երևանի բազմամյա կլիմայական տվյալների համաձայն մարտի 3-ին առավելագույն ջերմաստիճան գրանցվել է 2002թ-ին՝ հասնելով 17.10C:
Երեւանում մարտի 3-4-ին, 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 5-ի ցերեկը, 6-ին սպասվում է անձրև և ամպրոպ:
![]() |
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքի համաձայն՝ հանրապետության տարածքում` մարտի 3-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 5-ի ցերեկը, 6-ին շրջանների մեծ մասում, 7-ի գիշերը Վայոց Ձորում, Սյունիքում սպասվում է անձրև և ամպրոպ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-7 մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը 3-ին, 4-ի և 5-ի գիշերը կբարձրանա 4-5 աստիճանով, 5-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով:
![]() |
Մարտ 02, 2016 at 13:49


