Եղանակը Հայաստանում, առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Եղանակը Հայաստանում, առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

www.mes.am

Ուշադրություն

Տավուշի, Վայոց ձորի և Սյունիքի հովտային գոտիներում և Արարատյան դաշտում մարտի 23-ի գիշերը օդում հնարավոր է 0...-3 աստիճան, գետնի մակերևույթին‵ -3...-5 աստիճան ցուրտ:

Հանրապետության տարածքում`

Մարտի 23-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 25-26-ը առանձին շրջաններում օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 27-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում` տեղումներ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-7 մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 23-25-ը աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով:

Երևանում՝

Մարտի 23-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 25-26-ի օրվա երկրորդ կեսին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, 27-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև:

Երևանի մարտի 23-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան՝  24.00C (2008 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝     -5.20C (1968 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝  7.70C 

Մարտ 23, 2016 at 11:11


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր