Եղանակը Հայաստանում, առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Եղանակը Հայաստանում, առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

www.mes.am

Հանրապետության տարածքում`

Մայիսի 19-20-ը, 23-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ շրջանների մեծ մասում, 21-22-ը` գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին, առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:

Քամին՝ հարավ-արևմտյան` 2-7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 19-21-ը կնվազի 2-3 աստիճանով:  

Երևանում`

Մայիսի 19-20-ը, 23-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ‵ քամու ուժգնացում‵ 15-17 մ/վ: 21-22-ի երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, կա անձրևի հավանականություն:

Երևանի մայիսի 19-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան`   31.40C (1980 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան`       4.40C (1999 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան`   17.80C

Մայիս 18, 2016 at 15:28


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր