Եղանակը Հայաստանում, առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Եղանակը Հայաստանում, առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

www.mes.am

 Ուշադրություն

Հուլիսի 19-22-ը Սյունիքի հովիտներում և Արարատյան դաշտում սպասվում է բարձր ջերմային ֆոն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: ՈՒլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր:
Խորհուրդ է տրվում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից և ֆիզիկական ակտիվությունից:

Հանրապետության տարածքում՝

Հուլիսի 19-22-ը հյուսիսային առանձին շրջաններում, 23-ին, շրջանների մեծ մասում` երեկոյան ժամերին, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ‵ քամու ուժգնացում‵ 17-22 մ/կ. արագությամբ:

Քամին՝ հյուսիս-արևելյան` 2-7 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 19-ին կբարձրանա 2-3 աստիճանով, 23-ին‵ նույնքան կնվազի:

Երևանում՝

Հուլիսի 19-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 23-ին` երեկոյան ժամերին, հնարավոր է ամպրոպ, կա կարճատև անձրևի հավանականություն:

Երևանի հուլիսի 19-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան` 38.90C (1982 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան`      14.00C (1997 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 26.60C

Հուլիս 18, 2016 at 14:00


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր