Հանրապետությունում սպասվում է ջերմաստիճանի նվազում, առատ տեղումներ

Հանրապետությունում սպասվում է ջերմաստիճանի նվազում, առատ տեղումներ

ԷկոԼուր

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 1-2-ը հանրապետությունում սպասվում են առատ տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում հիմնականում ձյան տեսքով, առանձին ճանապարհահատվածներում սպասվում է բուք, ցածր տեսանելիություն և մերկասառույց: Նոյեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը Տավուշի և Սյունիքի հովտային գոտիներում, Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռներում ու Արարատյան դաշտում հնարավոր է 0-2 աստիճան ցուրտ, որը կարող է վնասել դաշտերում և այգիներում դեռևս առկա բերքը:

Հանրապետության տարածքում՝

Հոկտեմբերի 31-ին, նոյեմբերի 1-2-ը հանրապետությունում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ թաց ձյուն, նոյեմբերի 3-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մինչև նոյեմբերի 2-ը կնվազի 5-7 աստիճանով, նոյեմբերի 3-ի գիշերը` ևս 3-4 աստիճանով, նոյեմբերի 3-4-ը ցերեկը կբարձրանա 4-5 աստիճանով:

Երևանում՝

Հոկտեմբերի 31-ին, նոյեմբերի 1-2-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, նոյեմբերի 3-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հոկտեմբեր 31, 2016 at 12:00


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր