Եղանակը Հայաստանում, առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Եղանակը Հայաստանում, առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

www.mes.am

Հանրապետության տարածքում`

Հունվարի 31-ի օրվա երկրորդ կեսից, փետրվարի 1-ին, 2-ի գիշերը շրջանների զգալի մասում, 2-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում է ձյուն, լեռնային շրջաններում և լեռնանցքներում‵ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Հունվարի 31-ից փետրվարի 1-ն առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում‵ 16-18 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հունվարի 31-ից փետրվարի 1-ն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով, 3-ի գիշերը կնվազի 10-15 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Հունվարի 31-ի օրվա երկրորդ կեսից, փետրվարի 1-ին, 2-ի գիշերվա առաջին կեսին սպասվում է ձյուն: 2-ի ցերեկը, 3-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևան քաղաքի հունվարի 31-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 14.00C (1987 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -23.80C (1972 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ -3.90C

ԼՂ Հանրապետության տարածքում`
Ամենօրյա օդերևութաբանական տեղեկատվություն - 30 հունվարի.

Հունվարի 31-ին կդիտվի փոփոխական ամպամածություն, օրվա երկրորդ կեսից` ամպամածության ավելացում, սպասվում է ձյուն:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը գիշերը՝ -4...-90C, ցերեկը՝ 0…-40C:

Փետրվարի 1-ից մինչև 2-ի գիշերվա առաջին կեսը սպասվում է ձյուն, առանձին հատվածներում՝ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ և ցածր հորիզոնական տեսանելիություն: Փետրվարի 2-ի գիշերվա առաջին կեսից տեղումները կդադարեն, փետրվարի 3-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Օդի ջերմաստիճանը փետրվարի 2-ի լույս 3-ի գիշերը կնվազի 8-10 աստիճանով, ցերեկը՝ 3-6 աստիճանով:

Հունվար 31, 2017 at 12:49


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր