Եղանակը Հայաստանում, առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Եղանակը Հայաստանում, առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

www.mes.am

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Օգոստոսի 8-12-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է 40...41 աստիճան, առանձին հատվածներում 42 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 5-7 աստիճանով: Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսն օգոստոսի 8-ին կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից: Երկարատև ֆիզիկական աշխատանքն արևի ուղիղ ճառագայթների տակ կարող է առաջ բերել արևահարություն:

Հանրապետության տարածքում՝

Սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Երևան քաղաքում`

Սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևան քաղաքի օգոստոսի 8-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան` 41.10C (1976 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` 14.10C (1981 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 25.90C

Օգոստոս 07, 2017 at 15:27


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր