Եղանակը Հայաստանում, առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Եղանակը Հայաստանում, առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

www.mes.am

Հանրապետության տարածքում`

Նոյեմբերի 2-ի գիշերը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում, 6-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև: 2-ի ցերեկը, 3-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝  արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 2-ին կնվազի 2-4 աստիճանով, այնուհետև աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով:

Երևան քաղաքում`

Նոյեմբերի 2-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 6-ին սպասվում է անձրև:

Երևան քաղաքի նոյեմբերի 2-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան`           23.80C (1974 թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան`               -2.70C (1997 թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան`           9.30C

Նոյեմբեր 01, 2017 at 13:39


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր