ՓՀԷԿ-եր Մարց գետի վրա (կանխատեսում) (2014)
Մարց գետ
Risk Level: 2
Parameter | Data | Level |
---|---|---|
Sruface discharge volume in river section %, water | 36.3103 | 2 |
Disastrous Condition | Critical Condition | Normal Condition |
«Մարցիգետ-1» ՓՀԷԿ-ի կառուցման դեպքում Մարց գետին ճգնաժամ է սպառնում
ԷկոԼուր
Մարց գետը հոսում է Լոռու մարզում: Դեբեդի աջ վտակն է: Սկիզբ է առնում Գուգարաց լեռնաշղթայի հարավ-արեւելյան լանջերից: Երկարությունը 29կմ է, ջրահավաք ավազանը` 252 քկմ: Թումանյան քաղաքի մոտ միախառնվում է Դեբեդին:
Ըստ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ արտադրող եւ կառուցվող ՓՀԷԿ-երի 2014 թ. հունվարի 1-ի տեղեկանքի` այս գետի վրա կառուցված է «Մարցիգետ ՓՀԷԿ-2» ՓՀԷԿ-ը, շահագործող` «ԱՐԳԻՇՏԻ-1» ՍՊԸ, դերիվացիայի երկարությունը` 2818,0, 2962,0 մետր:
Գետը ՓՀԷԿ-ի խողովակների մեջ է վերցված 5780 մետր գումարային տարածքում, ինչը կազմում է գետի 19.931034%-ը:
ԷկոԼուրի «Էկոլոգիական ռիսկերի գնահատման մոդել»-ի համաձայն` դա գետի համար համարվում է տակավին նորմալ, սակայն մոտ է գետը ճգնաժամի հասցնելուն:
Մարց գետի վրա «Մարց Էներջի» ՍՊԸ-ն պատրաստվում է կառուցել «Մարցիգետ-1» ՓՀԷԿ-ը, որի դերիվացիայի երկարությունը լինելու է 4750.0 մետր: Եթե ՓՀԷԿ-ը կառուցվի, ապա Մարց գետը խողովակի մեջ կվերցվի գումարային 10530 մետր երկարությամբ տարածքում, ինչը կազմում է գետի 36.310345%-ը: ԷկոԼուրի «Էկոլոգիական ռիսկերի գնահատման մոդել»-ի համաձայն` դա կնշանակի ճգնաժամային իրավիճակ գետի համար:
Եթե «Մարցիգետ-1» փոքր ՀԷԿ-ը կառուցվի, ապա գյուղը կարտագաղթի