

ԷկոԼուր
Եթե Լոռու մարզի Մարց գյուղում «Մարցիգետ-1» փոքր ՀԷԿ-ը կառուցվի, ապա գյուղը կարտագաղթի: Այս մասին ԷկոԼուրին ասացին Մարցի բնակիչները: Նրանց խոսքերով, որոշ մարդիկ գումարներ են բաժանում գյուղում բնակիչների համաձայնությունը ձեռք բերելու համար, որ ՓՀԷԿ-ը կառուցվի: Սակայն Մարցում վճռական են տրամադրված, նույնիսկ դիմել են Վանաձորի Շահերի պաշտպանության և աջակցության հակակոռուպցիոն կենտրոն «Մարցիգետ-1» փոքր ՀԷԿ-ի կառուցման խնդրի վերաբերյալ: «Մեր բնությունն է փչանալու, մեր հողատարածքները: Արտագաղթը մեծանում է»,- ասում են բնակիչները: Մանրամասները դիտեք տեսանյութում:
Օգոստոս 13, 2013 at 15:49
