ՓՀԷԿ Պաղջուր գետի վրա (2014)

Պաղջուր գետ


Risk Level: 1

Parameter Data Level
Sruface discharge volume in river section %, water 11.6129 1


 
Disastrous Condition
 
Critical Condition
 
Normal Condition

Պաղջուր գետի վրա կառուցված է մեկ ՓՀԷԿ

ԷկոԼուր

Պաղջուր գետը Աղստև գետի ձախ վտակն է, թափվում է նրա գետաբերանից 41 կմ հեռավորության վրա։ Պաղջուր գետի երկարությունը 31կմ է, ընդհանուր ջրհավաք մակերեսը կազմում է 207 կմ2։  Գետը սկիզբ է առնում Գուգարաց լեռնաշղթայի հարավային գագաթներից մեկից՝ Խան-Բուլաղ լեռան ստորոտից, 2119մ բարձրությունից։ Գետի ավազանը տեղակայված է Հայաստանի արևելյան հատվածում։ Գետը հոսում է ընդհանուր հյուսիս-արևմտյան ուղղությամբ։ Պաղջուր գետի ավազանը գտնվում է ՀՀ Տավուշի մարզում։

2014թ. հունվարի 1-ի դրությամբ  ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից տրված լիցենզիաների համաձայն` ըստ շահագործող ընկերությունների Էլեկտրական էներգիա արտադրող փոքր հիդրոէլեկտրակայանների հիմնական ցուցանիշների` այս գետի վրա կառուցված է «Խաչաղբյուր ՀԷԿ-1» ՓՀԷԿ-ը, շահագործող` «ՔԱՐԵՎԱՐԴ» ՍՊԸ, դերիվացիայի երկարությունը` 2*1800 մետր։ Գետը ՓՀԷԿ-ի խողովակների մեջ է վերցված 3600 մետր տարածքում, ինչը կազմում է գետի մոտ11.6129%-ը:

ԷկոԼուրի «Էկոլոգիական ռիսկերի գնահատման մոդել»-ի համաձայն` դա գետի համար համարվում է նորմալ:

Փոքր «ՀԷԿ Խաչաղբյուր-2»` փաստաթղթային խառնաշփոթ

Գետահովիտ գյուղի բնակիչները Բնապահպանության նախարարությանը մեղադրում են «Խաչաղբյուր-2» ՓՀԷԿ-ի կառուցման հարցում բնապահպանական օրենսդրության խախտման մեջ

Ռիսկերի վերլուծություն