ՓՀԷԿ-եր Լորաձոր գետի վրա (2014)

Լորաձոր գետ


Risk Level: 3

Parameter Data Level
Sruface discharge volume in river section %, water 40.26 3


 
Disastrous Condition
 
Critical Condition
 
Normal Condition

ՓՀԷԿ-երի պատճառով Լորաձոր գետը (Լորագետ, Լեռնաշեն) աղետալի վիճակում է

ԷկոԼուր

Լորաձորը Սիսիանի նշանավոր գետերից է։ Մտնում է Որոտան գետի ավազանի մեջ։ Սկիզբ է առնում Բարգուշատի լեռնաշղթայի հարավ-արևմտյան լանջերի Իսայիլուսար գագաթից, անցնում Շենաթաղ, Լոր, Գետաթաղ, Դարբաս, Լծեն գյուղերի ստորին մասով և երկու կիլոմետրանոց թունելով լցվում Շամբի ջրամբարը։ Նախկինում Շամբի հովտի վերջում միախառնվում էր Որոտանին։ Երկարությունը 23 կմ է։ Կոչվում է նաև Լորագետ, Լեռնաշեն վերին հոսանքում՝ Շենաթաղ, ներքին հոսանքում՝ Լծենագետ, Հաչենագետ: Ըստ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից էլեկտրաէներգիա արտադրելու համար 2014թ. հունվարի 1-ին տրված լիցենզիաների ցուցակի, Լորաձորի վրա են կառուցված`

  •  «Դարբաս ՓՀԷԿ-2» ՓՀԷԿ-ը, շահագործողը` «ԱՖԱՄԻԱ» ՍՊԸ, դերիվացիայի երկարությունը` 2858 մետր
  • «Հոկտեմբեր» ՓՀԷԿ-ը, շահագործող` «Աստղիկ-Հովհաննես» ՍՊԸ, դերիվացիայի երկարությունը` 520 մետր
  • «Լոր ՀԷԿ-1» ՓՀԷԿ-ը, շահագործող` «ՎԵՀ ԼՈՐԵՆ» ՍՊԸ, դերիվացիայի երկարությունը` 3800 մետր
  • «ԼԵՌՆԱՇԵՆ-1» ՓՀԷԿ-ը, շահագործող` «ԳՈՒՐԳԵՆ-ՄՀԵՐ» ՍՊԸ, դերիվացիայի երկարությունը` 2083 մետր:

Գետը խողովակի մեջ է վերցված  7861 մետր երկարությամբ գումարային տարածքում, որը կազմում է գետի 40.26%-ը: ԷկոԼուրի «Էկոլոգիական ռիսկերի գնահատման մոդել»-ի համաձայն` այդ ցուցանիշը աղետալի է Լորաձոր գետի համար:

Ռիսկերի վերլուծություն