ՓՀԷԿ-եր Ձորագետ գետի վրա (2014)
Ձորագետ գետ
Risk Level: 1
Parameter | Data | Level |
---|---|---|
Sruface discharge volume in river section %, water | 11.4328 | 1 |
Disastrous Condition | Critical Condition | Normal Condition |
Ձորագետի 11 տոկոսը խողովակի մեջ է ՓՀԷԿ-երի պաճառով
ԷկոԼուր
Ձորագետը Դեբեդի խոշոր վտակներից է, երկարությունը 67 կմ է։ Սկիզբ է առնում Ջավախքի լեռնաշղթայի լանջերից։ Լեռնահարթավայրային տիպի գետ է։ Ձորագետի ջրահավաք ավազնի մակերեսը 1460 քկմ է։ Առավել խոշոր վտակը Տաշիր գետն է, որը սկիզբ է առնում Վիրահայոց լեռնաշղթայի լանջերից, հոսում Լոռու սարահարթով` թափվելով Ձորագետ գետաբերանից 28 կմ հեռավորության վրա։ Վերին հոսանքում Գարգառ վտակն ընդունելուց հետո հովիտը լայնանում է, Ձորագետը միանում է Փամբակ գետին և սկզբնավորում Դեբեդ գետը։
Գետն ունի արևելք-հարավ-արևելք ուղղություն և մոտիկ է Բազումի լեռնաշղթայի ստորոտին, հետևաբար ավելի երկար վտակները միանում են ձախից, ինչպես օր.` Սևաբերդը, Տաշիրը, Ուռուտը, Հովնանաջուրը, որոնցից առաջին երկուսն ավելի ջրառատ են։ Աջակողմյան վտակներից են Չքնաղը և Գարգառը։
Գետի սնումը խառն է. 53.2%-ը կազմում են ձնաանձրևային, իսկ 46.8%-ը՝ ստորերկրյա ջրերը։ Վերջին ցուցանիշը Դեբեդի ավազանում ամենամեծն է։
Ըստ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից էլեկտրաէներգիա արտադրելու համար 2013թ. հոկտեմբրի 1-ի դրությամբ տրված լիցենզիաների ցուցակի` Ձորագետի վրա կառուցված են հետեւյալ ՓՀԷԿ-երը`
- «Կաթնառատ» ՓՀԷԿ, շահագործող` «ՎԱՆՇԱՅՆ» ՍՊԸ, դերիվացիայի երկարությունը` 3450 մետր
- «Ձորագետ-5» ՓՀԷԿ, շահագործող` «Հազար ու մեկ» ՍՊԸ, դերիվացիայի երկարությունը` 1850 մետր
- «Ձորագետ-6» ՓՀԷԿ, շահագործող` «Վի-Ար-Բի Կոնցեռն» ՍՊԸ, դերիվացիայի երկարությունը` 2360 մետր:
Գետը խողովակի մեջ է վերցված 7660 մետր երկարությամբ գումարային տարածքում, որը կազմում է գետի 11.432836%-ը: ԷկոԼուրի «Էկոլոգիական ռիսկերի գնահատման մոդել»-ի համաձայն` սա նորմալ է գետի համար:
Ստեփանավանի առողջարանային գոտին կարող է ոչնչացվել