ՓՀԷԿ-եր Գեղարոտ գետի վրա (կանխատեսում) (2014)
Գեղարոտ գետ
Risk Level: 3
Parameter | Data | Level |
---|---|---|
Sruface discharge volume in river section %, water | 45 | 3 |
Disastrous Condition | Critical Condition | Normal Condition |
Գեղարոտ գետին աղետ է սպառնում (կանխատեսում)
ԷկոԼուր
Գեղարոտ գետը հոսում է ՀՀ Արագածոտնի մարզում, Քասախի աջ վտակն է: Սկիզբ է առնում Արագածի արեւելյան լանջից` 3600 մետր բարձրությունից: Երկարությունը 25կմ է, ջրահավաք ավազանը` 66 քառ. կմ: Թափվում է Քասախի մեջ: Ջրերն օգտագործվում են ոռոգման նպատակով:
Ըստ 2014 թ. հունվարի 1-ի դրությամբ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից տրված լիցենզիաների համաձայն ըստ շահագործող ընկերությունների Էլեկտրական էներգիա արտադրող փոքր հիդրոէլեկտրակայանների հիմնական ցուցանիշների` Գեղարոտի վրա կառուցված են հետեւյալ ՓՀԷԿ-երը`
- «Արագած-1» ՓՀԷԿ, շահագործող` «ՎԱԿՈՒՖԼՕ» ՍՊԸ, դերիվացիայի երկարությունը` 2350 մետր
- «Գեղարոտ» ՓՀԷԿ, շահագործող` «Էլ-Կաս» ՍՊԸ «, դերիվացիայի երկարությունը` 4640 մետր:
2013 թվականի հունվարի 1-ի դրությամբ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից տրված կառուցման լիցենզիաների համաձայն՝ Գեղարոտ գետի վրա տրված է «Ալպիական1» ՓՀԷԿ-ը, շահագործող «Իփրա» ՍՊԸ, դերիվացիայի երկարությունը՝ 3300 մետր, «Լուսարփի» ՓՀԷԿ-ը, շահագործող «Լուսարփի» ՍՊԸ, դերիվացիայի երկարությունը՝ 1120 մետր
Այսպիսով գետը խողովակի մեջ է կվերցվի 11410 մետր երկարությամբ գումարային տարածքում, որը կազմում է գետի 45․64%-ը: ԷկոԼուրի «Էկոլոգիական ռիսկերի գնահատման մոդել»-ի համաձայն` դա աղետ կլինի Գեղարոտ գետի համար:
Գեղարոտի ջուրը թունավոր է, Արագածի բնակիչները բնապահպանների աջակցության կարիքն ունեն