Հրազդան գետի ավազան (2012)

Հրազդան գետի ավազան


Risk Level: 3

Parameter Data Level
AL, mkg/l water 100 1
Cr, mkg/l water 330 3
Cu, mkg/l water 48 1
Se, mkg/l water 29 1
V, mkg/l water 215 3


 
Disastrous Condition
 
Critical Condition
 
Normal Condition

Քրոմի եւ վանադիումի կոնցենտրացիաների գերազանցումը աղետալի վիճակ է ստեղծել Հրազդան գետի ավազանում

ԷկոԼուր

Քրոմի եւ վանադիումի կոնցենտրացիաների գերազանցումը աղետալի վիճակ  է ստեղծել Հրազդան գետի ավազանում: «Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի 2012թ-ի տարեկան հաշվետվության համաձայն` Հրազդան գետի ավազանից վերցված փորձանմուշներում ալյումինի միջին տարեկան կոնցենտրացիան սահմանային թույլատրելի նորման գերազանցել է մինչեւ 2,5, քրոմինը` 6,6, պղնձինը` 4,8, սելենինը` 2,9 անգամ, վանադիումինը 21,5 անգամ: Արդյունքում գետում ալյումինի պարունակությունը կազմել է 100 մկգ/լիտրում, քրոմինը` 330, պղնձինը` 48, սելենինը` 29, վանադիումինը` 215 մկգ/լիտրում:

ԷկոԼուրի «Էկոլոգիական ռիսկերի գնահատման մոդել»-ի համաձայն` Հրազդան գետի ավազանի աղետալի վիճակը պայմանավորված է քրոմի եւ վանադիումի կոնցենտրացիաների գերազանցումով:

Հերթական ահազանգը Հրազդան գետ կոյուղաջրեր թափվելու մասին

Բնապահպանության նախարարությունը Հրազդան գետ կեղտաջրերի թափման համար պատասխանատու է համարում «Երևան Ջուր» ՓԲԸ-ին

Ռիսկերի վերլուծություն