

ԷկոԼուր
Համահայկական բնապահպանական ճակատը Facebook սոցիալական ցանցում տարածել է տեսանյութ, թե ինչպես են Հրազդանի կիրճում` Ֆիզիկայի ինստիտուտի եւ Սպիտակ փրկարարական ջոկատի միջեւ ընկած հատվածում, նորակառույցների կոյուղաջրերը թափվում Հրազդանի գետ: Հրազդանի կիրճի այդ հատվածում գարշահոտություն և հակասանիտարական վիճակ է: Ճակատը ահազանգը փոխանցել է Երեւանի քաղաքապետարան: Հիշեցնենք, որ հունիս ամսին ԷկոԼուրը ահազանգ էր ստացել, որ Երեւանի գինու գործարանի կեղտաջրերն են թափվում Հրազդան գետ: Բնապահպանության նախարարությունը այդ դեպքում պատասխանատու համարեց «Երևան Ջուր» ՓԲԸ-ին:
Հուլիս 17, 2013 at 17:16
