Ագարակի պղնձամոլիբդենային հանքավայր (2010)

Ագարակի պղնձամոլիբդենային հանքավայր


Risk Level: 3

Parameter Data Level
Cu, mg/kg soil 3739.5 3
Mo, mg/kg soil 95.9 3
S, mg/kg, soil 10936.8 3


 
Disastrous Condition
 
Critical Condition
 
Normal Condition

Ագարակի պղնձամոլիբդենային հանքավայրը շրջակա միջավայրի եւ առողջության համար աղետալի վիճակ է ստեղծում

ԷկոԼուր

Ագարակի պղնձամոլիբդենային հանքավայրի հանքաքարերի հաշվեկշռային պաշարների մնացորդը  2010թ. հունվարի 1-ի  դրությամբ կազմել է 156170 հազար տոննա, իսկ օգտակար տարրերինը՝ պղնձինը՝ 584000տ, մոլիբդենինը՝ 14983տ, ռենիումինը՝ 30,33տ, ոսկունը՝ 3176,7 կգ, արծաթինը՝ 148,9տ, սելենինը՝ 414,1տ, տելլուրինը՝ 71,0տ, բիսմուտինը՝ 248,3տ, գերմանիումինը՝ 11,1, ծծմբինը՝ 1708000տ, երկաթինը՝ 1468800 տ: Տվյալները վերցված են երկրաբանական գիտությունների դոկտոր Հրաչյա Ավագյանի «Լեռնահանքային եւ մետալուրգիական արդյունաբերությունների զարգացման ուղիներն ու հեռանկարները ՀՀ-ում» գրքից (Երեւան 2011թ., ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն, ՀՀ ԳԱԱ-ի տնտեսագիտության ինստիտուտ):

Հանքավայրի տարածքը, որը պարունակում է վերոնշյալ բոլոր տարրերը եւ մետաղները փոշիացված վիճակում, շրջակա միջավայրի եւ առողջության համար բարձր ռիսկեր է ներկայացնում: Համաձայն ԷկոԼուրի «Էկոլոգիական ռիսկերի գնահատման մոդել»-ի` հանքավայրի վտանգավորությունը հասնում է 3-րդ աստիճանի՝ այսինքն աղետալի վիճակի պղնձի, մոլիբդենի եւ ծծմբի հաշվին:

Ագարակի պղնձամոլիբդենային հանքավայրը շահագործում է «GeoProMining Gold» ընկերության կազմի մեջ մտնող «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն:

Նայեք, սա իսկական գետ է, բայց ջրի փոխարեն Ագարակի կոմբինատի պոչերն են

Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը XV-XVI-րդ դարերի եկեղեցու տեղում հանք կբացի

Ռիսկերի վերլուծություն