Նայեք, սա իսկական գետ է, բայց ջրի փոխարեն Ագարակի կոմբինատի պոչերն են

Նայեք, սա իսկական գետ է, բայց ջրի փոխարեն Ագարակի կոմբինատի պոչերն են

ԷկոԼուր

Մենք դեռ նման բան չէինք տեսել: Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինտաի բլբլթացող պոչերը լցվում են ուղիղ Արաքս գետը: Եթե դրանք պոչեր չլինեին, այլ ջուր, ապա այդտեղ հաստատ կցանկանային փոքր ՀԷԿ կառուցել:

Լիճք եւ Տաշտուն գյուղերի միջեւ կառուցվում է վերամշակման գործարան, եւ բերքատու հողը լցվում է ուղիղ կիրճը: Նախկինում այստեղ ուրան էին որոնում, իսկ այժմ այդտեղ լինելու են բաց հանքեր: Պղինձը, մոլիբդենը եւ ոսկին կգնան միջազգային շուկաներ, իսկ մեզ նվեր կմնա ռադիացիան:

Եվ հետո հանքավայր հանքավայրի վրա: Մեղրիի հայտնի արքայանարնջի եւ նռան փոխարեն ստանալու ենք աղտոտված մթերքնե՞ր, հարցնում են տեղի բնակիչները:

Մանրամասները դիտեք տեսանյութերում:



Հուլիս 01, 2013 at 12:02


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր