Ալավերդու պղնձի հանքավայր (2010)

Ալավերդու պղնձի հանքավայր


Risk Level: 3

Parameter Data Level
Cu, mg/kg soil 53125 3
S, mg/kg, soil 192664 3


 
Disastrous Condition
 
Critical Condition
 
Normal Condition

Ալավերդու պղնձի հանքավայրը 3-րդ կարգի վտանգավորության հանքավայր է

ԷկոԼուր

01.01.2010թ. դրությամբ Ալավերդու պղնձի հանքավայրում եղել է 1168,28 տոննա հանքաքար, որից պղինձը` 62065,9 տոննա: Հանքավայրում նույն ժամանակաշրջանում ոսկու քանակը կազմել է 140,2կգ, արծաթինը` 7,3 տոննա, բիսմուտինը` 245,3 տոննա, սելենինը` 60,87 տոննա, տելլուրինը` 98,02 տոննա, պիրիտինը` 303921 տոննա, ծծմբինը` 225086 տոննա, երկաթինը` 196030 տոննա:

Հանքավայրը գտնվում է Ալավերդի քաղաքից 3կմ դեպի հյուսիս:

2008 թվականից հանքը չի շահագործվում:

Տվյալները վերցված են երկրաբանական գիտությունների դոկտոր Հրաչյա Ավագյանի «Լեռնահանքային եւ մետալուրգիական արդյունաբերությունների զարգացման ուղիներն ու հեռանկարները ՀՀ-ում» գրքից (Երեւան 2011թ., ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն, ՀՀ ԳԱԱ-ի տնտեսագիտության ինստիտուտ):

Համաձայն ԷկոԼուրի «Էկոլոգիական ռիսկերի գնահատման մոդել»-ի` հանքավայրի վտանգավորությունը հասնում է 3-րդ աստիճանի՝ այսինքն աղետալի վիճակ է ստեղծում մարդկանց առողջության եւ շրջակա միջավայրի համար պղնձի եւ ծծմբի բարձր կոնցենտրացիայի պատճառով:

Ըստ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության պաշտոնական տեղեկատվության` 01.07.2013թ. տվյալներով Ալավերդու պղնձի հանքավայրի օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքօգտագործման իրավունքը տրամադրված է  «Վալլեքս» խմբի ընկերությունների մեջ մտնող «Արմենիան քափըր փրոգրամ» ՓԲԸ-ին:

Ռիսկերի վերլուծություն