ՓՀԷԿ-եր Պաղջուր գետի վրա (կանխատեսում 2014) (2014)

Պաղջուր գետ


Risk Level: 2

Parameter Data Level
Sruface discharge volume in river section %, water 22.5806 2


 
Disastrous Condition
 
Critical Condition
 
Normal Condition

Պաղջուր գետի վրա «Խաչաղբյուր-2» ՓՀԷԿ-ի կառուցումը գետը ճգնաժամային վիճակի կհասցնի

ԷկոԼուր

Պաղջուր գետը Աղստև գետի ձախ վտակն է, թափվում է նրա գետաբերանից 41 կմ հեռավորության վրա։ Պաղջուր գետի երկարությունը 31կմ է, ընդհանուր ջրհավաք մակերեսը կազմում է 207 կմ2։  Գետը սկիզբ է առնում Գուգարաց լեռնաշղթայի հարավային գագաթներից մեկից՝ Խան-Բուլաղ լեռան ստորոտից, 2119մ բարձրությունից։ Գետի ավազանը տեղակայված է Հայաստանի արևելյան հատվածում։ Գետը հոսում է ընդհանուր հյուսիս-արևմտյան ուղղությամբ։ Պաղջուր գետի ավազանը գտնվում է ՀՀ Տավուշի մարզում։

Ըստ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ արտադրող եւ կառուցվող ՓՀԷԿ-երի 2014 թ. հունվարի 1-ի տեղեկանքի` այս գետի վրա կառուցված է «Խաչաղբյուր ՀԷԿ-1» ՓՀԷԿ-ը, շահագործող` «ՔԱՐԵՎԱՐԴ» ՍՊԸ, դերիվացիայի երկարությունը` 2*1800 մետր։ Գետը ՓՀԷԿ-ի խողովակների մեջ է վերցված 3600 մետր տարածքում, ինչը կազմում է գետի մոտ11.6129%-ը:

ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ին է ներկայացված «Խաչաղբյուր-2» ՓՀԷԿ-ի կառուցման փոփոխված նախագիծը, որի հասարակական լսումները տեղի ունեցան 2014 փետրվարի 17-ին։ Նախագծի համաձայն՝ ՓՀԷԿ-ի  ճնշումային խողովակաշարի երկարությունը 3400 մետր է։

Այդպիսով, Պաղջուր գետը ՓՀԷԿ-երի խողովակների մեջ  կվերցվի գումարային  7000 մետր տարածքում, ինչը կազմում է գետի մոտ 22․5806%-ը: ԷկոԼուրի «Էկոլոգիական ռիսկերի գնահատման մոդել»-ի համաձայն՝ դա կնշանակի, որ գետը հայտնվել է ճգնաժամային վիճակում։

Փոքր «ՀԷԿ Խաչաղբյուր-2»` փաստաթղթային խառնաշփոթ

Գետահովիտ գյուղի բնակիչները Բնապահպանության նախարարությանը մեղադրում են «Խաչաղբյուր-2» ՓՀԷԿ-ի կառուցման հարցում բնապահպանական օրենսդրության խախտման մեջ

Ռիսկերի վերլուծություն