ՀԷԿ Մարտիրոս գետի վրա (կանխատեսում 2014) (2014)
Մարտիրոս գետ
Risk Level: 2
Parameter | Data | Level |
---|---|---|
Sruface discharge volume in river section %, water | 33.47 | 2 |
Disastrous Condition | Critical Condition | Normal Condition |
«Վարանցով» ՀԷԿ-ը ճգնաժամային վիճակ կստեղծի Մարտիրոս գետի համար
ԷկոԼուր
Մարտիրոս գետը Վայք գետի աջակողմյա վտակը, որը իր հերթին Արփա գետի ձախակողմյա վտակն: Այն սկզբնավորվում է Զանգեզուրի լեռնաշղթայի հարավային լեռնաճյուղավորումների վերջավորություններից` ծովի մակերևույթից 3120մ բարձրության Զանգեզուրի լեռնաշղթայի փեշերից բխող աղբյուրներից: Մարտիրոս գետի ջրհավաք ավազանի մակերեսը 40.2կմ2 է, միջին բարձրությունը` 2150մ, հեռավորությունը գետաբերանից` 8.0կմ, հունի միջին թեքությունը` 49%, գետի ընդհանուր երկարությունը` 12կմ: Այս վտակի վրա «Վարանցով ՀԷԿ» ՍՊԸ-ն պատրաստվում է կառուցել «Վարանցով» ՀԷԿ-ը։ Նախագիծը ներկայացված է ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ին՝ փորձաքննության համար։
Նախագծի համաձայն՝ ՀԷԿ-ը դերիվացիոն խողովակի մեջ է վերցնելու ջուր 4017 մետր երկարությամբ տարածքում, ինչը կազմում է Մարտիրոս գետի 33.47 տոկոսը: ԷկոԼուրի «Էկոլոգիական ռիսկերի գնահատման մոդել»-ի համաձայն` դա ճգնաժամային վիճակ կստեղծի գետի համար:
Գյուղը կողմ է փոքր ՀԷԿ-ին, բայց եթե ջուր չունենա, դատի կտա
«Վարանցով» փոքր ՀԷԿ-ի նոր նախագիծը` բազմաթիվ ռիսկերով