«Վարանցով» փոքր ՀԷԿ-ի նոր նախագիծը` բազմաթիվ ռիսկերով

«Վարանցով» փոքր ՀԷԿ-ի նոր նախագիծը` բազմաթիվ ռիսկերով

ԷկոԼուր 

«Վարանցով» փոքր ՀԷԿ-ի հասարակական լսումները տեղի կունենան հուլիսի 9-ին` ժամը 12.00-ին, ՀՀ Վայոց ձորի մարզի Մարտիրոս համայնքի գյուղապետարանում: Այս ՓՀԷԿ-ի նախագիծը մեծ ռիսկեր է պարունակում գետի էկոհամակարգի համար: ՓՀԷԿ-ը խողովակի մեջ է վերցնելու ջուր 4017 մետր երկարությամբ տարածքում, ինչը կազմում է 12 կմ երկարությամբ Մարտիրոս գետի 33.47 տոկոսը: ԷկոԼուրի «Էկոլոգիական ռիսկերի գնահատման մոդել»-ի համաձայն` դա ճգնաժամային վիճակ կստեղծի գետի համար: Գետում պետք է թողնեն 0.01խմ/վրկ ջուր: Գետի համար ռիսկերը նշված են հենց նախագծում. 

  • ջրառի պատճառով գետի որոշակի հատվածում (պատվարի գետահատվածից մինչև ՀԷԿ-ի շենքի գետահատվածը) ջրի ելքերի նվազում և դրա պատճառով հիդրավլիկական, ջերմային, նստեցման և հունալվացման, ինչպես նաև ջրի ինքնամաքրման ռեժիմների խախտում
  • գետի ողողահունի խոնավացման ռեժիմի վատացում և հետագա անապատացման վտանգի առաջացում
  • տեղական ձկների բնական սնման, ձվադրման և բազմացման պայմանների փոփոխում
  • ջրի որակի հնարավոր վատացում` շինհրապարակներում կուտակված շինարարական աղբի և վառելիքաքսայուղային նյութերի ողողման և մակերևույթային հոսքով գետի մեջ տեղափոխման պատճառով:

Նշենք, որ «Վարանցով» ՓՀԷԿ-ի համար ջրօգտագործման թույլտվության հայտը ՀՀ վարչապետին կից Ջրի ազգային խորհուրդը հաստատել է 2012թ-ի սեպտեմբերի 7-ին:

Հուլիս 02, 2014 at 15:55


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր