Ագարակի պղնձամոլիբդենային հանքավայր (2010)
Ագարակի պղնձամոլիբդենային հանքավայր
Risk Level: 3
| Parameter | Data | Level |
|---|---|---|
| Cu, mg/kg soil | 3739.5 | 3 |
| Mo, mg/kg soil | 95.9 | 3 |
| S, mg/kg, soil | 10936.8 | 3 |
| Disastrous Condition | Critical Condition | Normal Condition |
Ագարակի պղնձամոլիբդենային հանքավայրը շրջակա միջավայրի եւ առողջության համար աղետալի վիճակ է ստեղծում
ԷկոԼուր
Ագարակի պղնձամոլիբդենային հանքավայրի հանքաքարերի հաշվեկշռային պաշարների մնացորդը 2010թ. հունվարի 1-ի դրությամբ կազմել է 156170 հազար տոննա, իսկ օգտակար տարրերինը՝ պղնձինը՝ 584000տ, մոլիբդենինը՝ 14983տ, ռենիումինը՝ 30,33տ, ոսկունը՝ 3176,7 կգ, արծաթինը՝ 148,9տ, սելենինը՝ 414,1տ, տելլուրինը՝ 71,0տ, բիսմուտինը՝ 248,3տ, գերմանիումինը՝ 11,1, ծծմբինը՝ 1708000տ, երկաթինը՝ 1468800 տ: Տվյալները վերցված են երկրաբանական գիտությունների դոկտոր Հրաչյա Ավագյանի «Լեռնահանքային եւ մետալուրգիական արդյունաբերությունների զարգացման ուղիներն ու հեռանկարները ՀՀ-ում» գրքից (Երեւան 2011թ., ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն, ՀՀ ԳԱԱ-ի տնտեսագիտության ինստիտուտ):
Հանքավայրի տարածքը, որը պարունակում է վերոնշյալ բոլոր տարրերը եւ մետաղները փոշիացված վիճակում, շրջակա միջավայրի եւ առողջության համար բարձր ռիսկեր է ներկայացնում: Համաձայն ԷկոԼուրի «Էկոլոգիական ռիսկերի գնահատման մոդել»-ի` հանքավայրի վտանգավորությունը հասնում է 3-րդ աստիճանի՝ այսինքն աղետալի վիճակի պղնձի, մոլիբդենի եւ ծծմբի հաշվին:
Ագարակի պղնձամոլիբդենային հանքավայրը շահագործում է «GeoProMining Gold» ընկերության կազմի մեջ մտնող «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն:
Նայեք, սա իսկական գետ է, բայց ջրի փոխարեն Ագարակի կոմբինատի պոչերն են
Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը XV-XVI-րդ դարերի եկեղեցու տեղում հանք կբացի
