Դեբեդ գետը Այրում քաղաքից վերև և սահմանի մոտ ընկած հատվածներում (2012)
Դեբեդ գետը Այրում քաղաքից վերև և սահմանի մոտ ընկած հատվածներում
Risk Level: 2
| Parameter | Data | Level |
|---|---|---|
| AL, mkg/l water | 624 | 2 |
| Fe, mg/l water | 0.3 | 1 |
| NO2, mgN/l water | 0.026 | 1 |
| Disastrous Condition | Critical Condition | Normal Condition |
Այրումից վերեւ ընկած հատվածում Դեբեդ գետի էկոլոգիական վիճակը ճգնաժամային է
ԷկոԼուր
Այրումից վերեւ ընկած հատվածում Դեբեդ գետի էկոլոգիական վիճակը ճգնաժամային է: «Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի 2012թ-ի տարեկան հաշվետվության համաձայն` Դեբեդ գետի` Այրում քաղաքից վերև և սահմանի մոտ ընկած հատվածներում դիտվել է ալյումինով բարձր աղտոտվածություն. միջին տարեկան կոնցենտրացիան սահմանային թույլատրելի նորման գերազանցելով մինչեւ 15,6 անգամ: Այրում քաղաքից վերև ընկած հատվածում երկաթի կոնցենտրացիան գերազանցել է 1,2 անգամ, իսկ Դեբեդ գետում նիտրիտ իոնի կոնցենտրացիան սահմանային թույլատրելի նորման գերազանցել է 2,6 անգամ: Արդյունքում գետում ալյումինի պարունակությունը կազմել է 624 մկգ/լիտրում, նիտրիտ իոնինը` 0.026 մգN/լիտրում, երկաթինը` 0.3մկգ/լիտրում:
ԷկոԼուրի «Էկոլոգիական ռիսկերի գնահատման մոդել»-ի համաձայն` ալյումինի այդ չափաբաժինն ճգնաժամային վիճակ է ստեղծել Դեբեդ գետի համար:
