Քաջարան քաղաք (2007)

Քաջարան քաղաք


Risk Level: 3

Parameter Data Level
Na, mg/l water 37.5 1
K, mg/l water 20 1
Ca, mg/l water 250 2
Mg, mg/l water 200 3
Hg, mkg/l water 0.06 1
Mn, mkg/l water 245 2
As, mkg/l water 680.4 3
Hg, mkg/l water 23.4 3
Mo, mkg/l water 1619 3
Mn, mkg/l water 269 2
Cu, mkg/l water 27.1 1


 
Disastrous Condition
 
Critical Condition
 
Normal Condition

Risk Level: 3

Parameter Data Level
Mo, mg/kg soil 100 3
Cu, mg/kg soil 9 2
Pb, mg/kg soil 270 3


 
Disastrous Condition
 
Critical Condition
 
Normal Condition

Քաջարանում աղետալի վիճակ է հողի եւ ջրի աղտոտվածության պատճառով

ԷկոԼուր

Քաջարանում աղետալի վիճակ է հողի եւ ջրի աղտոտվածության պատճառով: Քաջարանի քաղաքապետարանի պատվերով ՀՀ ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի հրատարակած «Քաջարան քաղաքի շրջակա միջավայրի վիճակի էկոլոգաերկրաքիմիական գնահատում» գրքի (հեղինակներ` Ա.Կ. Սաղաթելյան, Վ.Շ. Գեւորգյան, Ա.Հ. Արեւշատյան, Լ.Վ. Սահակյան, Երեւան 2008) համաձայն` Քաջարան քաղաքի սահմաններում` Ողջի գետի ջրերում նատրիումի խտությունները գերազանցել են ֆոնը 2,5, կալիումինը` 2, կալցիումինը` 2,5, մագնեզիումինը` 4 անգամ: Թթու ջուր աղբյուրում սնդիկի խտությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 1,2, մանգանինը` 4,9 անգամ: N1 հորատանցքի ջրերում մկնդեղն ավելի քան 1000 անգամ գերազանցել է տեղի ջրերի ֆոնը: Այս հորատանցքի ջրերում սնդիկի պարունակությունը կազմել է 23,4 միկրոգրամ/լիտրում, մոլիբդենինը`1619 միկրոգրամ/լիտրում, պղնձինը` 27.1 միկրոգրամ/լիտրում, մանգանինը` 269 միկրոգրամ/լիտրում, մկնդեղինը 680,4 միկրոգրամ/լիտրում: Թթու ջուր աղբյուրի ջրերում սնդիկի պարունակությունը կազմել է 0,06 միկրոգրամ/լիտրում, մանգանինը` 245  միկրոգրամ/լիտրում: Ողջի գետի ջրերում նատրիումի պարունակությունը կազմել է 37.5 մգ/լիտրում, կալիումինը` 20 մգ/լիտրում, կալցիումինը` 250 մգ/լիտրում, մագնեզիումինը` 200 մգ/լիտրում: Ըստ ԷկոԼուրի «Էկոլոգիական ռիսկերի գնահատման մոդել»-ի`Ողջի գետում ստեղծված աղետալի վիճակը պայմանավորված է մագնեզիումի բարձր խտությամբ, N1 հորատանցքի ջրերում մկնդեղի, սնդիկի, մոլիբդենի պարունակության գերազանցումով:

Քաջարան քաղաքի կենտրոնական, հարավային, հյուսիսային եւ արեւելյան շրջաններում հողում մոլիբդենը սահմանային թույլատրելի խտությունը գերազանցել է 100 անգամ, պղինձը հողային ծածկի գերակշռող մասում   սահմանային թույլատրելի խտությունը գերազանցել է մինչեւ 3 անգամ, իսկ կապարի խտությունը քաղաքի կենտրոնական մասում սահմանային թույլատրելի խտությունը գերազանցել է մինչեւ 9 անգամ: Արդյունքում Քաջարանի հողերում մոլիբդենի պարունակությունը կազմել է 100 մգ/կգ հողում, պղնձինը` 9 եւ կապարինը` 270 մգ/կգ հողում:   
ԷկոԼուրի «Էկոլոգիական ռիսկերի գնահատման մոդել»-ի համաձայն` Քաջարանի հողի աղտոտվածության հետեւանքով ստեղծված աղետալի վիճակը պայմանավորված է մոլիբդենի եւ կապարի խտությունների գերազանցումներով:

Ռիսկերի վերլուծություն