Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայր (2011)
Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայր
Risk Level: 3
| Parameter | Data | Level |
|---|---|---|
| Mo, mg/kg soil | 326 | 3 |
| Cu, mg/kg soil | 2353 | 3 |
| V, mg/kg, soil | 282 | 2 |
| S, mg/kg, soil | 27620 | 3 |
| Disastrous Condition | Critical Condition | Normal Condition |
Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրը շրջակա միջավայրի եւ առողջության համար աղետալի վիճակ է ստեղծում
ԷկոԼուր
Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրի հաշվեկշռային պաշարների քանակը կազմում է հանքաքարերինը` 2 230 763 500 տոննա, պղնձինը 525034 տոննա, մոլիբդենինը` 727800200 տոննա, ոսկունը` 59010,59 կգ, արծաթինը 3314070 տոննա, ռենիումինը` 272590 տոննա, բիսմուտինը`4411120 տոննա, սելենինը` 3365340 տոննա, տելլուրինը` 2828280 տոննա, վանադիումինը` 630000 տոննա, սկանդիումինը`10500 տոննա եւ մագնետիտ հանքանյութի հետ կապված երկաթինը` 15901000 տոննա եւ ծծմբինը` 17000000 տոննա: Տվյալները վերցված են երկրաբանական գիտությունների դոկտոր Հրաչյա Ավագյանի «Լեռնահանքային եւ մետալուրգիական արդյունաբերությունների զարգացման ուղիներն ու հեռանկարները ՀՀ-ում» գրքից (Երեւան 2011թ., ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն, ՀՀ ԳԱԱ-ի տնտեսագիտության ինստիտուտ):
Հանքավայրի տարածքը, որը պարունակում է վերոնշյալ բոլոր տարրերը եւ մետաղները փոշիացված վիճակում, շրջակա միջավայրի եւ առողջության համար բարձր ռիսկեր է ներկայացնում: Համաձայն ԷկոԼուրի «Էկոլոգիական ռիսկերի գնահատման մոդել»-ի` հանքավայրի վտանգավորությունը հասնում է 3-րդ աստիճանի՝ այսինքն, աղետալի վիճակի, առաջին հերթին մոլիբդենի, պղնձի, վանադիումի եւ ծծմբի հաշվին:
Ըստ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության պաշտոնական տեղեկատվության 01.07.2013թ. դրությամբ Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրի օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքօգտագործման իրավունքը տրամադրվել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ին:
Կարո՞ղ է 25 միլիոն տոննա պղնձամոլիբդենային հանքաքարը հարկադրաբար վերաբնակեցման պատճառ դառնալ
Քաջարան հանքավայրի պոչերը 63,8 միլիոն դոլլարի արժեքավոր տարրեր են պարունակում
