Քաջարան հանքավայրի պոչերը 63,8 միլիոն դոլլարի արժեքավոր տարրեր են պարունակում

Քաջարան հանքավայրի պոչերը 63,8 միլիոն դոլլարի արժեքավոր տարրեր են պարունակում

ԷկոԼուր

ՀՀ ԳԱԱ տնտեսագիտության ինստիտուտի գլխավոր մասնագետ, երկրաբանական գիտությունների դոկտոր Հրաչյա Ավագյանի տվյալներով` Քաջարանի հանքավայրի պոչերում 1951թ-ից 2012թ. ընթացքում կուտակվել է 63,8 միլիոն դոլլարի թանկարժեք տարր: «Շահագործման է գնում հանքաքարի քիչ մասը, իսկ հազվադեպ հանդիպող եւ թանկարժեք տարրերը լցվում են պոչամբար: Այդ օգտակար տարրերը դառնում են թույն և վտանգավոր մեր ժողովրդի համար»,- ասում է գիտնականը: Այսպիսով պոչերը պարունակում են 30.459 տոննա մոլիբդեն, 259 000 տոննա պղինձ, 500 տոննա սելեն, 3262.3 կգ ոսկի:

Ըստ մասնագետի` տարրերը պոչամբարներում պետք է լինեն  ընդամենը 3-4%, այնինչ Հայաստանում հասնում են 20%-ի: Նույն իրավիճակում են մնացած բոլոր հանքավայրերը՝ Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը («GeoProMining Gold» ընկերություն), Շահումյանի ոսկու բազմամետաղային հանքավայրը («Deno Gold Mining Company» ընկերություն), Արմանիսի ոսկու բազմամետաղային հանքավայրը («Նեւա Ռուս» ընկերություն):

Հրաչյա Ավագյանը հաստատեց, որ Քաջարանի հանքավայրում 59 տոննա ոսկու պաշարներ կան: «Ոսկին անմիջապես կապված է պղնձի հետ: Պղնձի հանքաքարը, որ խալկոպիրիդ է կոչվում (CuFeS2),  դա պղնձի հանքաքարի մեջ է, երբ պղնձի խտանյութ ենք ստանում այդ ոսկին և արծաթը անցնում են պղնձի խտանյութի մեջ: Պղնձի խտանյութը դուրս են վաճառում, գնահատում են պղինձը և, եթե այդ խտանյութի մեջ ոսկու պարունակությունը ցածր է 3.5 գր տոննայից, ոսկին չեն գնահատում, եթե բարձր է (մեր խտանյութում  4 գրամ է տոննայում) ուրմեն դրա ինչ-որ մասն են գնահատում  վաճառքի ժամանակ»,-ասաց Հ.Ավագյանը:



Ապրիլ 23, 2013 at 15:45


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր