ՓՀԷԿ-եր Վարարակ գետի (Գորիս գետ) վրա (2014)

Վարարակ գետ (Գորիս գետ)


Risk Level: 2

Parameter Data Level
Sruface discharge volume in river section %, water 20.0266 2


 
Disastrous Condition
 
Critical Condition
 
Normal Condition

Վարարակ գետը (Գորիս գետ) ճգնաժամի մեջ է

ԷկոԼուր

Վարարակ գետը (Գորիս գետ) հոսում է Սյունիքի մարզում: Որոտանի վտակներից է: Սկիզբ է առնում Սյունիքի բարձրավանդակից` Մեծ Իշխանասար լեռան հարավ-արեւելյան լանջից, հոսում է դեպի հարավ Գորիս քաղաքի միջով եւ Քարահունջ գյուղից հարավ-արեւելք, դուրս գալով ԼՂՀ-ի տարածք, ձախից միախառնվում Որոտանին: Երկարությունը  29 կմ է:

Ըստ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ արտադրող եւ կառուցվող ՓՀԷԿ-երի 2014 թ. հունվարի 1-ի տեղեկանքի` այս գետի վրա կառուցված են`

  1. «Վարարակն» ՓՀԷԿ, շահագործող` «Խ և Մ ընկերներ» ՍՊԸ, դերիվացիայի երկարությունը` 2263 մետր
  2. «Քարահունջ» ՓՀԷԿ, շահագործող` «ՔԱՐԱՀՈՒՆՋ ՀԷԿ» ՍՊԸ, դերիվացիայի երկարությունը` 1740,0, 1224,0 մետր
  3. «Վ.Ա.Լ.» ՓՀԷԿ, շահագործող` «Վ.Ա.Լ. ԷՆԵՐԳՈ» ՍՊԸ, դերիվացիայի երկարությունը` 580,7 մետր:

Գետը ՓՀԷԿ-երի խողովակների մեջ է վերցված 5807.7 մետր գումարային տարածքում, ինչը կազմում է գետի 20.026552%-ը:

ԷկոԼուրի «Էկոլոգիական ռիսկերի գնահատման մոդել»-ի համաձայն` այդ ցուցանիշը խոսում է այն մասին, որ գետը ճգնաժամային վիճակում է:

Ռիսկերի վերլուծություն