ԱՐԱԲԿԻՐԻ ԹԱՂԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՆՈՐ ԿԱՆԱՉ ԳՈՏԻՆԵՐ, ԲԱՅՑ ՈՉ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՎ ԱՅՆ ԳՈՏԻՆԵՐԸ, ՈՐՈՆՔ ԶԲԱՂԵՑՐԵԼ ԵՆ ԱՊՕՐԻՆԻ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ԱՐԱԲԿԻՐԻ ԹԱՂԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՆՈՐ ԿԱՆԱՉ ԳՈՏԻՆԵՐ, ԲԱՅՑ ՈՉ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՎ ԱՅՆ ԳՈՏԻՆԵՐԸ, ՈՐՈՆՔ ԶԲԱՂԵՑՐԵԼ ԵՆ ԱՊՕՐԻՆԻ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Ինգա Զարաֆյան, «ԷկոԼուր»

«Սպառողների ասոցիացիա»-ն Արաբկիր համայնքի կանաչ գոտիներում ապօրինի շինությունների խնդիրը բարձրացրեց համայնքի թաղապետարանի ղեկավարների առաջ:
Սույն թվականի հունվարի 20-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ «Սպառողների ասոցիացիա»-ի նախագահ Արմեն Պողոսյանը եվ նրա տեղակալ Աշոտ Միրզոյանը Արաբկիրի համայնքապետին ներկայացրեցին ապօրինի շինությունների՝ սրճարանների, խանութների, կրպակների լուսանկարներ, որոնք զբաղեցրել են հատված ծառերի եւ ընդհանուր օգտագործման տարածքները:

Համայնքի ղեկավարը՝ հայտնի գործարար Ալբերտ Երիցյանը, խոստացավ զբաղվել այդ խնդրով: Լուծումներից մեկը դպրոցների, մանկապարտեզների մոտ եւ խաղահրապարակներում կանաչ գոտիների ստեղծումն է: Սակայն, ըստ Աշոտ Միրզոյանի, ամենագլխավոր որոշումը, այն է՝ քանդել բոլոր ապօրինի շինությունները եւ վերականգնել կանաչ տարածքները, դեռ միայն բարի ցանկություն է:

Փետրվար 05, 2009


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր