Նորություններ

ԳՈՒԳԱՐՔԻ ԱՆՏԱՌՈՒՄ ՍՂՈՑԻ ՁԱՅՆԸ ՉԷՐ ԿՏՐՎՈՒՄ
Օգոստոս 31, 2010 | Անտառ
3-4 կիլոմետր գնալով՝ աչքի է զարնում ծառերի արանքում կայանած ավտոմեքենան՝ առանց պետհամարանիշերի: Ավտոմքենայում ու դրա շուրջ մարդ չկա: Այն սպասում է բեռնվելուն: Ավտոմեքենայի տերերը քիչ հեռու՝ գետակի մյուս կողմով վերեւ են բարձրացել՝ ծառեր են հատում ու գլորելով գցում ցած՝ գետը:
ՀԱՆՔԱՎԱՆԻ ԱՆՏԱՌԻ ՄՆԱՑՈՐԴՆԵՐԸ
Օգոստոս 31, 2010 | Անտառ
Հայաստանի անտառների անխնա ոչնչացումը շարունակվում է: Օգոստոսի 30-ին «ԷկոԼուր»-ի մոնիտորինգային խումբը Կոտայքի մարզում էր: Հանքավանի «Տաք ջրեր» կոչվող տեղամասի անտառում չէր դադարում կացնի ու սղոցի ձայնը (Տես լուսանկարները):
ԹԵՂՈՒՏԻ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԸ ՆԱՄԱԿ ՀԱՆՁՆԵՑԻՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ԵՐԵՎԱՆՅԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՂԵԿԱՎԱՐԻՆ
Օգոստոս 31, 2010 | Թեղուտ
Օգոստոսի 31-ին Թեղուտի պաշտպանության խումբը բողոքի ակցիա անցկացրեց Եվրոպական վերակառուցման և զարգացման բանկի (EBRD) երևանյան գրասենյակի դիմաց: Թեղուտի պաշտպանները նամակ հանձնեցին Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի երեւանյան գրասենյակի ղեկավար պարոն Վալերիու Ռազլոգին: Նամակում մասնավորապես ասված է.
«ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԱՅԳՈՒ» ՀԱՄԱՐ ԿՈԼԵԿՏԻՎ ԴԱՏԱԿԱՆ ՀԱՅՑԻՆ ՄԻԱՑԵԼ ԵՆ ՀՀ ԳԱԱ ԱԿԱԴԵՄԻԿՈՍՆԵՐ
Օգոստոս 31, 2010 | SOS
Այսօր «Ուսանողական այգու» համար կոլեկտիվ դատական հայցի համահայցվոր են դարձել ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի նախագահության անդամներ, ակադեմիկոսներ Վլադիմիր Բարխուդարյանը, Գևորգ Բրուտյանը, Վիլեն Հակոբյանը և Ադոլֆ Մանթաշյանը: Այս պահին հայցին միացել են շուրջ 50 քաղաքացիներ:
Օգոստոս 31, 2010 | Պաշտոնական աղբյուրներ
ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության աշխատակիցների կողմից վերջին մեկ շաբաթվա ընթացքում, կայացվել է 16 վարչական որոշում 1.14 մլն.դր գումարով և հաշվարկվել է 872.5 հազ.դր բնությանը պատճառված վնաս:
ԴՍԵՂԻ ԱԹՈՌԱԳՈՐԾՆԵՐԸ
Օգոստոս 31, 2010 | Անտառ
Այսպես, եթե հաշվարկների համաձայն այսօր Դսեղում գրանցված է 20 արտադրամաս, ապա դրանք միասին տարեկան կտրվածքով անտառից գնում և մշակում են 1000 խմ հաճարենի:
ԲՆԱՊԱՀՊԱՆԸ ԿԴԻՄԻ ԴԱՏԱՐԱՆ
Օգոստոս 31, 2010 | Անտառ
Երիտասարդ բնապահպան Մարիամ Սուխուդյան պատրաստվում է բողոքարկել ՀՀ հատուկ քննչական ծառայության մարմնի անգործությունը ՀՀ գլխավոր դատախազին, իսկ այնուհետև դիմել դատարան:
ՕԼԻԳԱՐԽԸ ՎԱՐՉԱԽՄԲԻ ԳԼԽԻՆ ՏԵՂ ՈՒՆԻ
Օգոստոս 30, 2010 | Սևան
Միեւնույն ժամանակ, բնապահպանության նախարարությունը Գայլաձորի վրա իրականացվող շինարարարությունը անօրինական ճանաչելով հանդերձ` դրա քանդման վերաբերյալ որոշում չի կայացնում` պատճառաբանելով, թե դա իր իրավասության մեջ չի մտնում: Իրավապահ մարմիններն էլ այդ ուղղությամբ մինչ օրս որեւէ քայլ չեն ձեռնարկում: Իհարկե, մեր երկրում այս ամենը բնական է, քանզի վարչախմբի համար կարեւորը ոչ թե ժողովուրդը եւ բնական հարստություններն են, այլ օլիգարխների գրպանների պարունակությունը ավելացնելը:
Օգոստոս 30, 2010 | Թեղուտ
Լոռու մարզի Թեղուտ համայնքի գյուղապետ Հարություն Մելիքսեթյանը «Հետքին» փոխանցեց, որ համայնքի գյուղատնտեսական նշանակության հողատարածքն արդյունաբական հողերի վերածելու նպատակով «Թեղուտ» ՓԲԸ-ի կողմից համայնքի բյուջեին վճարվել է 117 մլն դրամ:
Օգոստոս 30, 2010 | Թեղուտ
Թեղուտ գյուղից մեզ մոտ աշխատում են 150 աշխատողներ, Շնող գյուղից` 140, Ալավերդուց` 150, մնացածը հանրապետության այլ բնակավայրերից են: Ունենք աշխատողներ Երևանից ու Վանաձորից
ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ (EBRD) ԵՐԵՎԱՆՅԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ԴԻՄԱՑ
Օգոստոս 30, 2010 | Թեղուտ
Օգոստոսի 31-ին, ժամը 12.45-ին Թեղուտի պաշտպանության խումբը կազմակերպում է բողոքի ակցիա Եվրոպական վերակառուցման և զարգացման բանկի (EBRD) երևանյան գրասենյակի դիմաց (Ցիտադել բիզնես կենտրոն, Տերյան 105/1):
ԱՐԳԻՃԻ ԳԵՏԻ ՎՐԱ ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՀԱՆԴԵՍ ԵԿՈՂ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎԱՊԱՀ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ  ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՄ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԲՈՂՈՔՆ ԸՆԴԼԱՅՆՎՈՒՄ Է
Օգոստոս 27, 2010 | Սևան
Արգիճի գետի վրա փոքր ՀԷԿ-ի անօրինական կառուցման եւ գետի հիմնական վտակը` Գայլաձորը, Վայոց Ձորի մարզ ուղղելու դեմ բողոքող Գեղարքունիքի մարզի բնակիչների նկատմամբ իրավապահ մարմինների գործողություններն առաջացրել է հասարակական բողոք: 45 կազմակերպություն միավորող Էկոլոգիական հասարակական դաշինքի հայտարարության մեջ մասնավորապես ասված է.
Օգոստոս 27, 2010 | Անտառ
Օգոստոսի 4-ին Սամցխե-Ջավախքի Ախալցխայի շրջանի Ացկուրի գյուղի անտառներում բռնվել էր ուժեղ հրդեհ։ Հրդեհը շարունակվեց մի շաբաթ։ Մենք` հայաստանցիիներս ոչինչ չձեռնարկեցինք մեր եղբայրներին օգնելու համար։
Օգոստոս 27, 2010 | Պաշտոնական աղբյուրներ
Գործադիրը հաստատել է Աբու-Դաբիի զարգացման հիմնադրամի աջակցությամբ իրականացվող «Արփա-Սևան» թունելի վերականգնման վարկային ծրագրի գումարով թունելի վերականգնման աշխատանքի ձեռքբերման համար անցկացված մրցույթի արդյունքները 11798546320 ՀՀ դրամ արժեքով` մրցույթի հաղթող ճանաչելով «Արփա-Սևան» ԲԲԸ-ն։
Օգոստոս 27, 2010 | Սևան
Սեւանում ձկնորսությունը փաստացիորեն ոչ մեկի կողմից չի կարգավորվում եւ վերահսկվում: Բնապահպանության նախարարությունը սահմանափակվում է միայն ամենամյա PR կամպանիայով` բնապահպանության նախարարի մասնակցությամբ մի քանի տասնյակ հազար մանրաձուկ լիճ բաց թողնելով:
Օգոստոս 27, 2010 | Քաղաքներ
2 բնակչի ընդունեց Երևանի գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանը: Ճարտարապետն ասել էր, որ բոլոր շինարարական աշխատանքները կկասեցվեն, մինչև հարցը չքննարկեն հարակից շենքերի բնակիչների հետ: Նա բնակիչներին խոստացել է, որ բոլոր նորմերը նորից կվերանայվեն եւ առայժմ ոչ մի աշխատանք չի տարվի: Այս պահին շինարարական բոլոր աշխատանքները դադարեցված են: