Նիկիտա Զառոբյան, Գոլոս Արմենիի
Սեւանում ձկնորսությունը փաստացիորեն ոչ մեկի կողմից չի կարգավորվում եւ վերահսկվում: Բնապահպանության նախարարությունը սահմանափակվում է միայն ամենամյա PR կամպանիայով` բնապահպանության նախարարի մասնակցությամբ մի քանի տասնյակ հազար մանրաձուկ լիճ բաց թողնելով:
Երկրորդը, որն իր վրա ուշադրություն հրավիրեց, օրգանիկայից (բուսականությունից) լճի ափերի մաքրման լայնորեն գովազդվող գործընթացի բացակայությունն էր: Կառավարությունը, Բնապահպանության նախարարության դիմումների համաձայն, մաքրման համար ամեն տարի գումարներ է դուրս գրում, իսկ թե ինչպես եւ ինչի վրա են դրանք ծախսվում, հասկանալի չէ:
ՀՀ նախագահին առընթեր Սեւանա լճի հիմնախնդիրների հանձնաժողովի առաջարկությամբ Ֆինլանդիայից գնում են լճի հատակի մաքրման 2 մեքենա`1,3 միլիոն եվրո արժողությամբ:
Երրորդ, չեն երեւում 1905 մետր նիշից ներքեւ տեղակայված շինությունների ապամոնտաժման նշաններ:
Ջրի տակ մնալու գոտում են գտնվում 1697 շինություններ: Նրանցից միայն 481-ն ունեն պետական գրանցում, մնացած 1216-ն անօրինական են:
Լճի ջրի մակարդակի բարձրացման հետեւանքով առաջացող խնդիրների լուծման վերաբերյալ Սեւանա լճի հիմնախնդիրների հանձնաժողովը պատրաստել է 50 միջոցառումներից բաղկացած նախագիծ` ներառյալ Արփա-Սեւան թունելի վերանորոգումը: Հարցի գինը 44 միլիարդ դրամ է (120 միլիոն դոլլար):
Օգոստոս 27, 2010
