ՙՆԱԻՐԻՏՆ՚ ՈՒ ՙՊՐՈՄԵԹԵՅ ՔԻՄՊՐՈՄՆ՚ ԱՊԱԿԱՆՈՒՄ ԵՆ ԵՐԵՎԱՆԻ ԵՎ ՎԱՆԱՁՈՐԻ ՄԹՆՈԼՈՐՏԸ

ԱրմԻնֆո

Երևանում և Վանաձորում էկոլոգները շարունակում են դիտել բենզոլի կուտակման թույլատրելի առավելագույն չափի 1,5 անգամ բարձրացում: Ինչպես ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում ենթադրություն է հայտնել բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը, Երևանում դրա պատճառը ՙՆաիրիտն՚ է, իսկ Վանաձռորում` ՙՊրոմեթեյ քիմպրոմը՚:

Նախարարը կարգադրել է արտահերթ էկոլոգիական տեսչական դիտարկում անցկացնել երկու ձեռնարկություններում: Եթե Բնապահպանության նախարարության փաստարկները հաստատվեն դիտարման արդյունքներով, ապա նախարարը խոստացել է խոշոր տուգանքներ նշանակել ՙՆաիրիտին՚ և ՙՊրոմեթեյ քիմպրոմին՚: 

Հայ բժիշկներն իրենց հերթին պնդում են, որ բենզոլի մեծ չափաբաժինն առաջացնում է սրտխառնոց և գլխապտույտ, իսկ որոշ դեպքերում բենզոլով թունավորումը կարող է հանգեցնել մահվան: Եթե մարդու օրգանիզմը ենթարկվում է փոքր քանակությամբ բենզոլի տևական ազդեցության, դա կարող է դառնալ արյան քաղցկեղի և արյան մեջ հեմոգլոբինի պակասի պատճառ, ինչն էլ ավելի հաճախ է սկսել դիվտել Հայաստանի քաղաքացիների շրջանում:

Ապրիլ 08, 2008


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր