ԱրմԻնֆո
1,5 հազար միջազգային և տեղական կազմակերպութուն է արձագանքել տագնապի ակցիային`հանուն Լոռու մարզի Թեղուտի անտառի փրկության: Այդ մասին ‘ԱրմԻնֆո’-ի թղթակցին հաղորդել են ՙԷկոլուր՚ հասարակական կազմակերպությունում:
Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի յուրացման նախագծի դեմ ուղղված ՙAction Alert՚ տագնապի ակցիան կազմակերպվել էր հունիսի 21-ին ՙArmenia Tree Project՚ ամերիկյան բարեգործական հիմնադրամի կողմից:
Նախաձեռնությունը հաջորդել է նոր կառավարության ձևավորմանը և Հայաստանի բնապահպանության նախարարի պաշտոնում Արամ Հարությունյանի նշանակմանը, քանի որ նախկին նախարար Վարդան Այվազյանը միևնույն պատասխաններ էր տալիս հասարակության կողմից առաջադրվող հարցերին: Մասնավորապես, բնապահպանության նախկին նախարարը շեշտը դնում էր ՙքաղաքական լուծման՚ և հանքավայրի շահագործման դեպքում պետբյուջե լրացուցիչ վճարումներից ստացվելիք օգուտի վրա:
Օգոստոս 22, 2007 at 06:07