Թեղուտցիները կրկին ճանապարհ են փակել․ պահանջում են աշխատանք

Թեղուտցիները կրկին ճանապարհ են փակել․ պահանջում են աշխատանք

Արդեն չորս ժամ փակ է «Թեղուտ» ՓԲԸ տանող ճանապարհը։ Լոռու մարզի Շնող խոշորացված համայնքի Թեղուտ բնակավայրի բնակիչները առավոտյան ժամը 6-ից դուրս են եկել փողոց՝ «Թեղուտ» ՓԲԸ-ի ղեկավարությունից պահանջելով լուծել իրենց աշխատանքի ընդունելու խնդիրը։ Բնակիչները փակել են տրանսպորտի մուտքի համար նախատեսված դարպասները, սակայն չեն խոչընդոտում աշխատակիցների մուտքը ընկերության տարածք։

ԷկոԼուրի հետ զրույցում Թեղուտի բնակիչ Մարտին Շախկյանն ասաց, որ սեպտեմբերի 1-ին տեղի է ունեցել բնակիչների՝ չորս հոգուց բաղկացած կազմի և «Թեղուտ» ՓԲԸ-ի գործադիր տնօրենի հանդիպումը։ Հանդիպմանը ներկա գտնված Շախկյանը նշեց, որ ընկերության ներկայացուցիչը որևէ հստակ բան իրենց չի ասել․ «Ասաց՝ ձեր մասին մտածում ենք, մտահոգված ենք, կփորձենք մի բան անել, բայց ստույգ ոչ մի խոստում։ Դա մեզ չի բավարարում, մեզ պետք են ժամկետներ։ Թեկուզ փուլային տարբերակով ընդունեն աշխատանքի։ Բայց ստորագրված փաստաթուղթ լինի, որ կընդունեն մինչև իքս ժամկետ 10 մարդ, այդպես մինչև 50 մարդ ընդունեն։ Ներկա պահին 50 մարդ աշխատանքի խնդիր ունի, գործազուրկ է։ Մենք նրան ասացինք, որ կքննարկենք խմբի հետ, եթե խումբը չընդունի, առավոտյան ճանապարահը կփակվի»։ 

Ըստ Շախկյանի՝ իրենց պահանջի մեջ նաև նշված է, որ նրանք, ովքեր աշխատանքի չեն տեղավորվի, պետք է 40 հազար դրամ նպաստ ստանան ընկերությունից։ 

Ներկա պահին տեղում ծառայություն են իրականացնում ՀՀ ոստիկանության աշխատակցիները՝ ապահովելու համար ներկաների անվտանգությունը։

Սեպտեմբեր 02, 2020 at 10:22


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր