Դեռ նախորդ տարի բնապահպաններն ահազանգել էին, որ վնասվել է Թեղուտի պոչամբարի պատվարը, ինչը հերքում է «Թեղուտ» ընկերությունը։ Հանքավայրը շահագործողն այնուհետև ինքն է բուլղարական ընկերությանը փորձագիտական հետազոտություն պատվիրել, որի եզրակացության որոշ գնահատականների հետ համաձայն չէ։ Խնդրով զբաղվում է վարչապետի հրամանով ստեղծված աշխատանքային խումբը։
Մայիս 19, 2020 at 10:42