Թեղուտցիները քիչ առաջ բացեցին «Թեղուտ» ՓԲԸ տանող ճանապարհը։ Ընկերությունը համաձայնել է աշխատանքի ընդունել Թեղուտի բնակիչներին։
ԷկոԼուրի հետ զրույցում Թեղուտի բնակիչ Մարտին Շախկյանն ասաց, որ «Թեղուտ» ՓԲԸ-ի գործադիր տնօրենի հետ բանակցելու գնացած պատվիրակությունը վերադարձել է աշխատանքի տեղավորման խոստումով։
«Մեզ խոտացել են, որ մինչև դեկտեմբեր աշխատանքի կընդունեն 20 հոգու, որից տասին՝ մինչև սեպտեմբերի վերջ։ Ընկերության ներկայացուցիչը խոսք է տվել ընդհանուր առմամբ 20-60 հոգու աշխատանքի ընդունել։ Բնակիչների առաջնահերթության ցուցակը մենք ենք կազմելու, կորոշենք, թե ում է ավելի անհրաժեշտ այս պահին այդ աշխատանքը»,- ասաց նա։
Սեպտեմբեր 02, 2020 at 13:00